Բաղադրիչներ
- Հնդկաձավար – 100 գ
- Խնձոր – 2 հատ
- Վարսակի փաթիլներ – 10 գ
- Բուսայուղ – 2 ճ/գ
- Մեղր – 1 թ/գ
- Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
- Մածուն – 100 մլ
- Աղացած հիլ – 1 պտղունց
- Քունջութ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Հնդկաձավարն աղալ սրճաղացով և անցկացնել մաղով: Ավելացնել միջին քերիչով քերած խնձորը:
- Խառնել զանգվածը մյուս բաղադրիչների հետ՝ մինչև միասեռ դառնալը: Ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե:
- Եթե կես ժամ անց խմորը շատ ջրիկանա, ավելացնել հնդկաձավարի ալյուր, իսկ եթե դառնա ավելի չոր, ավելացնել մածուն:
- Խմորից գնդեր ձևավորել և տափակեցնել հենց տապակի վրա շարված վիճակում:
- Տաքացնել ջեռոցը մինչև 150 աստիճան և թխել թխվածքաբլիթները 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը