Ազատ սեքսը Հայաստանում. bravo.am
Advertisement 1000 x 90

Ազատ սեքսը Հայաստանում. bravo.am

Մարդիկ Հայաստանում ավելի քան 20 տարի բողոքում են կառավարությունից, սոցիալական ու տնտեսական վիճակից, կրթական ոլորտից, հեռուստատեսությունից, մշակույթից, նախարարների եւ նախագահի կենսակերպից ու վարքից, կուսակցություններից ու էլ ինչից ասես, փորձում հեղափոխություններ անել, խելքի գալ ու խելքի բերել երկիրը: Իսկ ես, եւ ոչ միայն ես, ամեն նման առիթով նշում եմ, որ ոչինչ եւ ոչ ոք խելքի չի գա, քանի դեռ չի նշմարվում սեքսուալ հեղափոխություն. սեքսի նկատմամբ վերաբերմունքի արմատական փոփոխություն, սեքսի ազատագրում ծանր, իրենց իմաստը վաղուց սպառած, մարդու նյարդերն ու սեռականությունը սղոցող պայմանականություններից: Սեռական պահանջմունքը եղել ու մնում է մարդու հիմնարար, առաջնային բնազդներից մեկը: Միգուցե դրա վրա հագցվող տգեղ զսպաշապիկն է բերում այն բոլոր՝ էլ ավելի տգեղ իրավիճակներին երկրում, որոնցից ուզում ենք ազատվել:

Ընդ որում, քառակուսիներից քիչ թե շատ ազատագրված են տղամարդիկ:

Ի՞նչ է կատարվում աշխարհում: Ըստ սոցիոլոգների՝ միջին վիճակագրական կնոջ սեռական կյանքում 6 սեքս-զուգընկեր է լինում:

Ծանոթության ամենաառաջատար կայքերի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ
-օգտատերերի 80%-ը գոնե մեկ անգամ սեքսով է զբաղվել առաջին հանդիպմանը,
-մինչեւ 30 տարեկան կանանց 17%-ը պատրաստ է սեքսի առաջին հանդիպմանը,
-30-ն անց կանանց դեպքում պատրաստ է արդեն 29%-ը:

Ամբողջությամբ՝ bravo.am