Nissan-ի մերձարևելյան ստորաբաժանումները Գինեսի գրքի նոր ռեկորդ են սահմանել՝ 180 Patrol արտաճանապարհային մեքենաներն ստեղծել են ամենամեծ կենդանի պատկերն աշխարհում: Դուբայում մարզադաշտի տարածքում մեքենաները ստեղծել են անապատի վրայով թռչող բազեի կերպար: Մեքենաները շարժվել են մոտ 1,5 կմ ձգվող նախօրոք գծանշված ուղով:
Նշենք, որ Nissan Patrol-ը ռեկորդակիր է դառնում երրորդ անգամ: Առաջին անգամ 2013 թվականին արտաճանապարհային մեքենան Շարջի օդանավակայանում կարողացավ 50 մ քաշել 170 տոննայանոց Ил-76 ինքնաթիռը:
Երկրորդ անգամ 2015-ին դարձավ ռեկորդակիր 100 մետրանոց ավազաբլուրը բարձրանալու մրցույթում:
Nissan Patrol-ը դառնում է ավազե բլուրը բարձրանալու ռեկորդակիր