Կաթնաշոռապանրային պիցցա՝ սնկով. առանց ավելորդ կալորիաների
Advertisement 1000 x 90

Կաթնաշոռապանրային պիցցա՝ սնկով. առանց ավելորդ կալորիաների

Բաղադրիչներ

  1. Շամպինիոն – 100 գ
  2. Անյուղ կաթնաշոռ – 400 գ
  3. Լոլիկ – 200 գ
  4. Պանիր – 50 գ
  5. Ձվի սպիտակուց – 3 հատ
  6. Ռեհան – 30 գ
  7. Սամիթ – 30 գ
  8. Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Պանիրն անցկացնել խոշոր քերիչով:
  2. Խառնել կաթնաշոռը, պանիրը և սպիտակուցը:
  3. Ձիթայուղով պատած կաղապարի մեջ շարել շրջանաձև կտրատված լոլիկը, աղ և պղպեղ ցանել, ավելացնել համեմունքներ և մանր կտրատված ռեհանը:
  4. Վրան լցնել կաթնաշոռային զանգվածը, հարթեցնել:
  5. Վրան շարել բարակ շերտատված շամպինիոնը:
  6. Վրան շաղ տալ ռեհանը, սամիթը և պղպեղը:
  7. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 20-25 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը