Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.
«Թե բա․ «Կուզեի ընկերություն անել ադրբեջանցու հետ, գնալ իր տուն, հաց ուտել հետը»։
Ի՞նչն ա խնդիրը։ Օրինակ՝ ադրբեջանցու հետ ընկերանալու նպատակ իմ առջև չեմ դրել երբևէ (ինչ-որ կոնկրետ ազգի ներկայացուցչի հետ «ցելով» ընկերանալն, ըստ իս, տարօրինակ ցանկություն է), ադրբեջանցի ընկերներ չունեմ, բայց հաց կերել եմ հետները, նույնիսկ խմել եմ։ Եթե ընդհանուր եզրեր գտնեի, գուցե և ընկերանայի։
Ավելին ասեմ․ Հայաստանում հազարավոր մարդիկ ունեն ադրբեջանցի ընկերներ, հետներն էլ ժամանակ առ ժամանակ դրսերում հանդիպում են, բնականաբար, հաց ուտում։ Է՛լ ավելին ասեմ․ թեպետ և ոչ հաճախ, բայց լինում է, որ ադրբեջանցիները գալիս են ՀՀ, իրենց նախկին գյուղերն այցելում, հարևաններին հանդիպում, հաց ուտում, քեֆ անում, գնում։
Այսինքն, երբ մարդիկ իսկապես ուզում են, ընկերություն անում են, հաց էլ են ուտում, հյուր էլ են գնում։
Բայց երբ մարդուն պետք է լինում «կոնֆլիկտի կարգավորման» համար ստացած դրամաշնորհն աշխատանքով հատուցել, նա սկսում է այսօրինակ կեղծ օրակարգեր հնարել ու բարձրաձայնել․ «Ես շատ եմ ուզում ադրբեջանցի ընկեր ունենալ, բայց չի ստացվում․․․»։
Դու կարող ես 500 ադրբեջանցի ընկեր ունենալ, բոլորի հետ հաց ուտել, գնալ իրենց տուն, նույնիսկ քնել իրենց հետ, բայց դրանից կոնֆլիկտը չի կարգավորվի։ Որովհետև հակամարտության պատճառը շփումների բացակայությունը չէր ու չէ, ոչ էլ միասին հաց չուտելը»։