«Ընկույզ». պատրաստման բաղադրատոմս
Advertisement 1000 x 90

«Ընկույզ». պատրաստման բաղադրատոմս

Բաղադրությունը

3,5 բաժակ ալյուր

2 ձու

¾ բաժակ շաքարավազ

200 գ կարագ

0,5 թ. գդալ սոդա

1 թեյի գդալ քացախ

1 ճաշի գդալ բուսայուղ

Մի պտղունց աղ

1 տուփ եփած խտացրած կաթ

Պատրաստման եղանակը

Ձվերը, շաքարավազը և աղը միացնել և լավ խառնել, ավելացնել կարագը, քացախով մարած սոդան և լավ խառնել, աստիճանաբար ավելացնել ալյուրը:

Խմոր հունցել, որպեսզի գնդիկներ չմնան: Ստացվում է փափուկ, էլաստիկ ձեռքերին չկպչող խմոր:

Ընկույզները թխելու համար կաղապաըի մակերևույթը պատել բուսայուղով և դնել կրակի վրա, որպեսզի լավ տաքանա: Խմորից փոքրիկ՝ ընկույզի չափ գնդիկներ ձևավորել: Գնդիկները տեղավորել կաղապարի մեջ և փակել կափարիչը: Կրակի վրա պահել մեկ րոպե, այնուհետև բացել և նայել, եթե խմորը կարմրել է, կաղապարը շրջել և հակառակ կողմով դնել կրակի վրա: «Ընկույզները» հանել կաղապարից, թողել սառչի: Յուրաքանչյուր մասը լցոնել եփած խտացրած կաթով և իրար միացնել երկու կեսեր: