
Երաժշտին նվագակցում էր Հայաստանի պետական ջազ նվագախումբը` Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ։
Նշենք, որ Yerevan Jazz Fest միջազգային ջազային փառատոնն անցկացվում է ամեն տարի Երևանում։ Այս տարի այն կտևի մինչ նոյեմբերի 20–ը։
Փառատոնն այս տարի ընդլայնել է աշխարհագրությունը. համերգներ են անցկացվելու Հայաստանի տարբեր քաղաքներում և Արցախում։