Բաղադրիչներ
- Խոզի անյուղ միս – 600 գ
- Սունկ – 300 գ
- Սոխ – 0.5 հատ
- Կծու պղպեղ
- Կանաչի
- Աղ և այլ համեմունքներ
Պատրաստման եղանակը
- Խոզի միսը կտրատել չափաբաժիների, աղ և պղպեղ, ըստ ցանկության՝ համեմունքներ ցանել և թողնել՝ մարինացվի մոտ 5-7 րոպե:
- Շամպինիոնը խոշոր կտորների բաժանել, սոխը կիսալուսնաձև կտրատել:
- Խոզի միսը տապակել բուսայուղով: Պատրաստի միսը շարել անձեռոցիկի վրա:
- Նույն տապակի մեջ տապակել սոխը և մի քանի կտոր կծու կարմիր պղպեղ:
- Շարել մսի վրա:
- Նույն տապակի մեջ շատ արագ տապակել շամպինիոնը (բառացիորեն 5 րոպե) և պատրաստի սունկը շարել սոխի վրա, թարմ կանաչի ավելացնել և մատուցել թարմ բանջարեղենի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը