Բաղադրիչներ
- Ալյուր – 2 բաժակ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Ձու – 1 հատ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Կարագ – 100 գ
- Կոճապղպեղի արմատ – 2 հատ
- Աղացած դարչին – 1 թ/գ
- Մեխակ – 5 հատ
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
- Ալյուրը խառնել փխրեցուցչի, մաքրած և մանր քերած կոճապղպեղի, մանրացած մեխակի և դարչինի հետ:
- Կարագը փափկեցնել: Հարել կարագը շաքարավազի հետ, ավելացնել ձուն, ալյուրը և խմոր հունցել:
- Սեղանին ալյուր շաղ տալ, խմորը գրտնակել և թխվածքաբլիթներ ձևավորել: Վրան շաքարավազ կամ քերած նուշ շաղ տալ:
- Տապակին կարագ քսել, վրան ալյուր շաղ տալ, թխվածքաբլիթները շարել և թխել 25-30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը