Հարյուրավոր բաժակներով սուրճի «հարբումից» ծնվում է գլուխգործոց: Այսպիսին է ռուսաստանաբնակ դիզայներ Սյուզաննա Մարգարյանի (Sumara-ի) ցուցադրության կուլիսներից այն կողմը:
Մեզ հետ զրույցում դիզայները նշեց, որ ցավում է՝ ոմանք նստելու տեղ անգամ չունեցան, բայց և հպարտ է, որ իր սիրելի քաղաքում՝ Երևանում, արժանանում է նման ջերմ ընդունելության:
«Առաջին անգամ Հայաստանը տեսել եմ 5 տարի առաջ և թվում է՝ սիրահարվել եմ: Ցուցադրությունը կազմակերպելիս ցանկանում էի մարդկանց էսթետիկ գեղեցկություն մատուցել: Երեկվա միջոցառումը համարում եմ ստացված»:
25 օրվա ընթացում ձեռքի բարդ աշխատանքի շնորհիվ ստեղծվել է 30 շքեղ հագուստ: Վերջին 10 օրվա ընթացքում թիմին հարյուրավոր բաժակներով սուրճ է հարկավոր եղել, քանի որ ցուցադրության օրն արդեն նշանակված էր, և պետք էր ամեն ինչ անել այդ օրն իդեալական ներկայանալու համար:
Sumara-ի հավաքածուի ոգեշնչման աղբյուրը զանազան կտորներն ու գեղեցիկ մարդիկ են:
«2 ամիս առաջ Իտալիայի ֆաբրիկաներում տեսել եմ կտորները, հավանել և հասկացել՝ ինչ կարող եմ անել: Հավաքածուի համար օգտագործել եմ շքեղ, փայլուն և աչքի ընկնող կտորներ: Գեղեցիկ կնոջ տեսնելիս միանգամից պատկերացնում եմ ՝ ինչպես կուզեի նրան հագցնել»:
Հյուրերը Կարոլինայի երաժշտության հնչյունների ներքո վայելեցին գինի:
Երեկոյի աջակիցներն էին` Nairian-ը, THE Sleep Shop-ը, berQ-ը, Aga-ն, Achocho-ն, Salvatore-ն, Gold’s international Spa-ն, Janarat-ը:
Ամբողջությամբ՝ el.am