Kymco SuperNEX՝ էլեկտրական բայք՝ փոխանցումատուփով. auto.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Kymco SuperNEX՝ էլեկտրական բայք՝ փոխանցումատուփով. auto.am

Թայվանական Kymco ընկերությունը, որը մասնագիտացված է սկութերների, մոտոցիկլների և քվադրոցիկլների արտադրության մեջ, Միլանում անցկացվող EICMA մոտոցուցահանդեսի ընթացքում ներկայացրեց SuperNEX էլեկտրական բայքը:

Նորույթի գլխավոր առանձնահատկությունը վեցաստիճան փոխանցումատուփն է: Հայտնի է, որ ներկայումս էլեկտրական փոխադրամիջոցների ճնշող մեծամասնությունը առաջարկվում է առանց փոխանցումատուփի, քանի որ էլեկտրական շարժիչները ապահովում են հավասարաչափ քարշուժ պտույտների ողջ տիրույթում:

Սակայն թայվանցի ինժեներները հաշվի են առել այն հանգամանքը, որ բարձր պտույտների դեպքում էլեկտրական շարժիչի հզորությունն ընկնում է, ինչի հետևանքով տուժում են արագացման ցուցանիշներըր: Փոխանցումների առակայությունը թույլ է տալիս կարգավորել էներգիայի հաղրորդումը շարժիչին՝ օպտիմալացնելով արագացման դինամիկան: Բացի այդ, շատ մոտոցիկլավարեր պարզապես սիրում են փոխանցումների փոխարկման գործընթացը, չնայած Kymco-ի դեպքում նրանց անհրաժեշտ չի լինի սեղմել կցորդման ոտնակը:

auto.am