Victoria՚s Secret-ի ներքնազգեստի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Յան Սինգերն ընկերությունից հեռացել է մարկետինգի գծով տնօրեն Էդուարդ Ռազեկի հակասական հայտարարության ֆոնին, որը նա արել է plus-size մոդելների և տրանսգենդերների վերաբերյալ:
Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը: Ռազեկն անցյալ շաբաթ Vogue հանդեսին տված հարցազրույցում ասել էր, թե ընկերությունը որոշում է ընդունել plus-size մոդելներին և տրանսգենդերներին չընգգրկել ամենամյա շոուում: Ռազեկի խոսքով՝ նման մոդելները չեն համապատասխանում այն «ֆանտազիային», որը Victoria՚s Secret-ը ջանում է վաճառել: Հետագայում ընկերությունը հրապարակել է հայտարարություն, որում մարկետինգի գծով տնօրենը ներողություն է խնդրել իր առած արտահայտության համար: Ինչպես հաղորդվում է, Յան Սինգերը ընկերությանը միացել է 2016 թվականին: Հրատարակությունը նշում է, որ, չնայած Սինգերի ջանքերին, Victoria՚s Secret-ը առևտրային դժվարությունների է բախվել վերջին տարիներին, և 2018 թվականին վաճառքներն ընկել են 5 տոկոսով:
Victoria՚s Secret-ն ընկերություն է, որը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների և կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունն անցկացվել է 1995 թվականից: Այդ ժամանակվանից ընկերությունը կազմակերպում է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել է Փարիզ: Ընկերության արտադրանքը ներկայացնում են «հրեշտակները»: Այդ ժամանակաշրջանում Victoria՚s Secret-ի հրեշտակներ են եղել բազմաթիվ հայտնի մոդելներ, որոնց թվում են՝ Ադրիանա Լիման, Դաութցեն Քրեսը, Ջիջի Հադիդը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ժիզել Բյունդհենը, Հայդի Քլումը, Թայրա Բենքսը, Քառլի Քլոսը և շատ ուրիշներ: