«Հայկական հետք»` նորաձևության աշխարհում. կոշիկի հայտնի դիզայներ Տիգրան Ալբերտիի բացառիկ հարցազրույցը. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայկական հետք»` նորաձևության աշխարհում. կոշիկի հայտնի դիզայներ Տիգրան Ալբերտիի բացառիկ հարցազրույցը. wnews.am

Երևանում  տեղի ունեցել Creative Fashion Day նորաձևության շոուն, որին մասնակցելու, սեփական հավաքածուն ներկայացնելու համար Հայաստան  է ժամանել կոշիկի հայտնի դիզայներ Տիգրան Ալբերտին: Դիզայների  մոդելավորած կոշիկները միջազգային մամուլն անվանում է «հայկական հետք»: Տիգրան Ալբերտիի կոշիկների այցեքարտը հայկական կարպետի նախշերն են`  տակացուի վրա պատկերված:

16 տարեկան վանաձորցի պատանին գեղեցկության փնտրտուքով նախ մեկնում է Մոսկվա, մասնագիտանում որպես հագուստի  դիզայներ, ապա` տեղափոխվում Շանհայ, որտեղ հրավեր է ստանում դասավանդելու միջազգային SISU համալսարանում: Չորս տարի ապրելով և աշխատելով աշխարհի մեգապոլիսներից մեկում՝ դիզայները որոշում է նվիրվել կոշիկների դիզայնին և 2014 թ-ին ստեղծում է Tigran Alberti իր առաջին կոշիկի հավաքածուն:

Wnews.am-ը բացառիկ հնարավորություն է ունեցել շոուից առաջ հանդիպել և զրուցել Տիգրան Ալբերտիի և նրա կնոջ` երգչուհի Աստայի հետ: Զույգի հետ մենք շրջել  ենք Երևանում: Երկար ժամանակ հայրենիքից բացակայած արվեստագետները ծանոթանում  էին Երևանին  և խոսում արվեստի, սիրո և գեղեցկության մասին:

Տիգրան 16 տարեկանում փոքր քաղաքից` Վանաձորից, միանգամից հայտնվեցիք Մոսկվայում, ապա` Շանհայում: Աշխարհի մեգապոլիսներից ձեր առաջին տպավորությունն ու ստացած փորձը ինչպե՞ս է ազդել ձեր ստեղծագործական ճաշակի և ուղու վրա:

-Այդ ամենը մարդու ներսում է, նշանակություն չունի դու մեծ քաղաքում ես ծնվել, թե փոքր, մայրաքաղաքում, թե մարզում, եթե ներսում ունես գեղեցիկի ընկալում և ցանկություն, ապա ամեն ինչ կստացվի: Շանհայը մեգապոլիս է և դրանից ստացած տպավորությունները ես ողջ կյանքում կպահեմ: Չափազանց էմոցիոնալ էր:  Դու տեսնում ես, ներկա ու մասնակից ես, թե  ինչպես է նորաձևության  աշխարհի այդ ահռելի շարժը  տեղի ունենում: Եթե մենք տեսնում ենք ամսագրում որևէ բան  և մի քանի ամիս, անգամ  տարի հետո նոր հնարավորություն ենք ունենում ձեռք բերելու, ապա այնտեղ այդ ամենը ծնվում է, արտադրվում ու նկարվում է քո աչքի առաջ:  Առավոտյան գնում  ես խանութ և արդեն այդ ամենը կարող ես գտնել: Դա շատ լուրջ ազդում է  որպես ստեղծագործող մարդ կայանալու վրա:

Դասավանդել եք Շանհայում: Մենք հաճախ ասում ենք, որ չինացիները «այլմոլորակայիններ» են, որքանո՞վ էր հեշտ շփվել, ինչ որ բան սովորեցնել չինացի երիտասարդներին:

-Եթե Չինաստանում ապրում ես, պետք է չինացուն սիրես, բարեբախտաբար,  դա ինձ մոտ ստացվեց՝ հակառակ դեպքում շատ դժվար էր լինելու: Նրանք շատ պոզիտիվ են, ժպիտը դեմքին, դա միանգամից գրավում է: Շանհայում այլ ձև են ապրում, եթե նույնիսկ նրանց համար շատ ծանր է, մրցակցությունը չափազանց շատ է, բայց միևնույն է նրանք պոզիտիվ են, ուրախ են քեզ տեսնել, չգիտեմ Հայաստանում ինչպես է, բայց Մոսկվայում, օրինակ, բոլորը մռայլ են, սպասարկումը վատ է, կարող են բղավել, վիրավորել, Շանհայում` ոչ: Չինարեն հասկանում եմ, կարող եմ ինքս բացատրել, բայց չեմ գրում ու չեմ կարդում: Դասավանդման  առաջարկ ատացա  իտալական դիզայնի դպրոցից, որը գործում էր Չինաստանում:  12 ուսանող ունեի: Ցավալի է, որ  նրանց սովորեցնում ես կրկնօրինակում անել, դա էր դժվար, բայց կային նաև ստեղծագործող աշակերտներ:

Հետաքրքիր է, ինչպե՞ս են աշխարհում ընդունում հայկական նախշերը:

-Շատ լավ: Սկզբում ինձ  զարացնում էին մուսուլմանները, Դուբայից ունեմ հաճախորդներ, որոնք իսլամ են դավանում, իսկ  կարպետի նախշերի մեջ կան խաչեր ու ես զարմանում էի, որ նրանք գնում էին: Արվեստն անկախ է  կրոնից,  ազգությունից, եթե դա գեղեցիկ է, գրագետ է, դուր է գալիս բոլորին:

Ամբողջըը՝ wnews.am կայքում