Առողջապահության ու անվտանգության ոլորտներում մասնագիտացած International SOS կազմակերպությունը հայտարարել է 2019 թվականին զբոսաշրջիկների համար ամենառիսկային երկրները: Ըստ հրապարակած քարտեզի՝ ամենառիսկային են համարվում Լիբիան, Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան, Եմենը, Մալին և Հարավային Սուդանը:
Սա ենթադրում է, որ այս երկրներ այցելող զբոսաշրջիկները կարող են բախվել լուրջ խնդիրների: Մասնավորապես, այս երկրներում ցածր է անվտանգության մակարդակը, կան առողջությանը սպառնացող, ինչպես նաև ճանապարհային վտանգներ:
Փորձագետների կարծիքով՝ երկրները, որտեղ բնակիչների առողջությունը առավելագույնս վտանգված է, Հարավային Սուդանը, Նիգերը, Կոտ դ՛Իվուարը, Իրաքը, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան են: Իսկ ճաապարհներով երթևեկելու տեսանկյունից վտանգավոր են Բրազիլիան, Բոլիվիան, Սաուդյան Արաբիան, Իրանն ու Ղազախստանը:
Բոլոր չափանիշներով ամենաանվտանգ երկրներ են համարվել Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան: