Բաղադրիչներ (3 լիտրանոց բանկայի համար)
- Դեղձ – 1.5 կգ
- Շաքարավազ – 450 գ
- Ջուր – 2-2.5 լ
Պատրաստման եղանակը
- Դեղձը լվանալ և մաքրել:
- Դեղձերը կիսել:
- Կիսած դեղձերը դնել չոր բանկայի մեջ:
- Վրան եռացրած ջուր լցնել, փաթաթել ինչ-որ հաստ կտորով և թողնել 15-20 րոպե: Հետո ջուրը նորից լցնել կաթսայի մեջ:
- Հասցնել այն եռման: Այդ ժամանակ բանկայի մեջ շաքարավազ լցնել:
- Երբ ջուրը եռա, լցնել դեղձի և շաքարավազի վրա և փակել ստերիլ կափարիչով:
- Բանկաները նորից փաթաթել կտորով, դնել մութ վայրում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը