Անուշաբույր և պարզ թխվածք՝ դեղձով կեքս
Advertisement 1000 x 90

Անուշաբույր և պարզ թխվածք՝ դեղձով կեքս

Բաղադրիչներ

  1. Ալյուր – 150 գ
  2. Կոնսերվացված դեղձ – 12 հատ կես դեղձ
  3. Կարագ – 125 գ
  4. Ձու – 3 հատ
  5. Շաքարավազ – 125 գ
  6. Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
  7. Աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

  1. Տրորել փափուկ կարագը շաքարավազի և աղի հետ:
  2. Մեկական ձու ավելացնել, հետո ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը:
  3. Խմոր հունցել:
  4. Դեղձերը լցնել քամիչի մեջ:
  5. Կեքսի համար նախատեսված կաղապարները յուղապատել և լցնել 2/3-ի չափով խմորով:
  6. Տեղավորել կես դեղձը ևս մեկ անգամ կիսած խմորի մեջ՝ ուցուռիկ կողմով՝ վերև:
  7. Թխել 180 աստիճան ջեռոցում 15-20 րոպե:
  8. Պատրաստի կեքսերի վրա շաքարի փոշի շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը