Ցելյուլիտից ազատվելու համար կարևոր է հասկանալ, որ պետք է օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը: Անանասը, օրինակ, ոչ միայն հրաշալի կերպով պայքարում է ճարպերի դեմ, այլև՝ օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:
Բոլորին հայտնի է, որ ցելյուլիտից ազատվելու համար պետք է ջանքեր թափել: Ցելյուլիտը փչացնում է մեր գեղեցիկ կազմվածքը, այդ իսկ պատճառով որքան հնարավոր է շուտ պետք է ազատվել դանից:
Բայց ամեն ինչ այդքան էլ անհույս չէ: Գոյություն ունեն այնպիսի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն քչացնել ցելյուլիտը:
Անկասկած, ճիշտ սննդակարգն ու վարժությունները մեծ դեր են խաղում ցելյուլիտից ազատվելու գործում: Հենց այդ իսկ պատճառով այսօր կխոսենք ցելյուլիտից ազատվելու մի հրաշալի բաղադրատոմսի մասին:
Կիտրոնի կեղևի և ելակի թուրմ
Բաղադրություն
- 1 կիտրոնի կեղև
- 10 մաքրած ելակ
- 1 լ ջուր
Պատրաստման եղանակը
Այս հյութը մեր օրգանիզմը մաքրելու յուրօրինակ միջոց է, բացի այդ, այն նաև օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը:
Հյութի մեջ առկա մեծ քանակությամբ հակօքսիդանտները վերականգնում են այն բջիջները, որոնք կուտակվում են կոնքերի հատվածներում և ցելյուլիտ ստեղծում:
Այս համեղ հյութը պատրաստելու համար պետք է ջուրը տաքացնել, ավելացնել կիտրոնի քերած կեղև, ապա՝ 10 հատիկ ելակ: Բոլոր բաղադրիչներն անհրաժեշտ է 20 րոպե եփել:
Երբ ժամանակն անցնի, կաթսան վերցրեք կրակից և հանեք խառնուրդից կիտրոնի կեղևը: Խառնուրդը լցրեք բլենդերի մեջ և լավ հարեք:
Այս հյութը խորհուրդ է տրվում խմել 10 օր շարունակ, ամեն ուտելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը