Նոր հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ յուրաքանչյուր կնոջ օրգանիզմ ունի բնային բջիջներ, որոնցից կարելի է լաբորատոր պայմաններում աճեցնել ձվաբջիջներ:
Ավելին, գիտնականներին հաջողվեց նաև պարզել, որ այդ բջիջները կարող են լինել նաև բեղմնավորված: Այդ փաստի փորձնական հաստատումը հաջողվեց գիտնականներին միայն լաբորատոր մկների վրա փորձելուց հետո: Հարկ է նշել, որ մինչ այդ տարածված էր այն թեորիան, որ յուրաքանչյուր կին ծնվում է հստակ թվով ձվաբջիջներով: Սակայն վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ տվյալ թեորիան սխալ է: Հետաքրքիր է այն, որ այդ բացահայտումը կատարվել է պատահական ձևով:
Գիտնականները զբաղվում էին DDX4 սպիտակուցի որոնմամբ, Որը էքսպրեսիայի է ենթարկվում բնային բջիջներում: Հենց այդ պրոցեսի ընթացքում հայտնաբերվեցին այդպիսի բնային բջիջները:
Հարկ է նշել, որ լաբորատորիայում աճեցված ձվաբջիջներն իրենց կառուցվածքով և վարքով ոչ մի կերպ չէին տարբերվում իրականներից: Սակայն մարդկաց վրա նմանատիպ փորձարկումները օրենքով արգելվում են, այդ պատճառով հետազոտողները որոշեցին շարունակել իրենց փորձերը լաբորատոր մկների վրա: Հետագայում հաստատվեց, որ այդ բջիջները կարող են բեղմնավորվել:
Ինչպես նշում են հետազոտողները, փորձի գլխավոր նպատակն էր ցույց տալ, որ մարդկանց օրգանիզմում կան բնային բջիջներ, որոնք կարող են ձվաբջիջների աղբյուր հանդիսանալ կանանց վերարտադրողական շրջանի ժամանակ: Այդ բջիջների բացահայտումը տալիս է հնարավորություն կանանց անպտղության բուժման նոր նպատակային փորձերի համար: Ինչպես նաև այն կարող է հնարավորություն տալ բարձրացնել կանանց վերարտադրողական շրջանի սահմանը: