Air France ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը 2019 թվականի ապրիլից պլանավորում Է իրականացնել բիլիսի-Փարիզ չվերթներ: Այդ մասին ասված Է TAV Georgia ընկերության հաղորդագրության մեջ, որը Թբիլիսիի եւ Բաթումի օդանավակայանների սեփականատերն Է: Ֆրանսիական ընկերության հետ բանակցությունները ներկայում ավարտական փուլում են:
Air Frace-ի ներկայացուցիչներն արդեն եղել են Վրաստանում եւ քննարկել համաձայնագրի մանրամասները: Թբիլիսի-Փարիզ թռիչքների հաճախականությունը եւ տոմսերի արժեքը կհայտարարվեն ավելի ուշ: Այսօրվա դրությամբ Air France ընկերությունը չվերթներ Է իրականացնում 170 ուղղություններով: Ընկերության ավիապարկը բաղկացած Է տարբեր տեսակի 212 օդանավերից, հաղորդել Է Sputnik-ը: