Լոնդոնում աճուրդի են հանել Ռեմբրանդտի հնարավոր մատնահետքերով նկարը
Advertisement 1000 x 90

Լոնդոնում աճուրդի են հանել Ռեմբրանդտի հնարավոր մատնահետքերով նկարը

Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի (1606-1669 թթ.) հնարավոր մատնահետքերով նկարը Sotheby՚s աճուրդում Է դրվել Լոնդոնում: Ինչպես հայտնել Է The Guardian թերթը, փորձագետները նախնական կարգով նկարի արժեքը գնահատել են 6 մլն ֆունտ ստեռլինգ (7,7 մլն դոլար):

Հրատարակության տվյալներով՝ նկարը թվագրված Է մոտավորապես 1655 թվականով, եւ այն յոթ ուրվանկարներից մեկն Է, որոնք Հիսուսին պատկերում են պատանու կերպարում: Երկու մատնահետքերը, որոնք ենթադրվում Է, որ պատկանում են վարպետին, առաջին անգամ 2017 թվականին հայտնաբերել Է ռեստավրատոր Միշել վան դեր Լաարը, ով պնդում Է, որ նկարն արվել Է մեկ սեանսի ընթացքում, եւ մատնահետքերի առկայությունը միայն հաստատում Է Ռեմբրանդտի աճապարանքն աշխատանքը կատարելիս:

Հարմենս վան Ռեյն Ռեմբրանդտը հոլանդական գեղանկարչության ոսկե դարի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն Է: Ծնվելով ջրաղացպանի ընտանիքում՝ նա սկսել Է կերպարվեստ ուսանել 17-րդ դարի 20-ական թվականների սկզբին, իսկ արդեն 1630-ական թվականներին լայն ճանաչում Է ստացել իր «Դոկտոր Տյուլպի անատոմիայի դասը» կտավի (1632 թ.) շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: