Բաղադրիչներ
- Չորամիրգ (ըստ ճաշակի) – 500 գ
- Դարչին և շաքարավազ՝ ըստ ճաշակի
- Կիտրոնի կեղև – 1 հատ
- Մաքուր ջուր
Պատրաստման եղանակը
- Չորամրգերը լավ լվանալ, չորացնել: Դնել կաթսայի մեջ, դարչին և ջուր ավելացնել: Եռացնելուց հետո եփել այնքան, մինչև մրգերը փափկեն: Կոմպոտը քամել:
- Օշարակի մեջ շաքարավազ ավելացնել, այնուհետև՝ լիմոնի քերած կեղևը և եփել այնքան, քանի դեռ հեղուկի ծավալը չի գոլորշիացել 1/5 չափով:
- Կոմպոտը կարելի է մատուցել ինչպես տաք, անյպես էլ սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը