Խնձորով աջիկա ձմեռվա համար. ամենահամեղ տարբերակը
Advertisement 1000 x 90

Խնձորով աջիկա ձմեռվա համար. ամենահամեղ տարբերակը

Բաղադրիչներ

  1. Խնձոր (թթվաշ) – 500 գ
  2. Լոլիկ – 2 կգ
  3. Կարմիր բուլղարական պղպեղ – 1 կգ
  4. Կծու պղպեղ – 100 գ
  5. Գազար – 500 գ
  6. Սխտոր – 200 գ
  7. Արևածաղկի ձեթ – 1 բաժակ
  8. Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  9. Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Խնձորները մաքրել:
  2. Բոլոր բաղադրիչներն անցկացնել մսաղացով կամ մանրացնել բլենդերի օգնությամբ, ավելացնել աղ, սև պղպեղ, արևածաղկի ձեթ:
  3. Եփել 2.5 ժամ, ժամանակ առ ժամանակ խառնել:
  4. Պատրաստի աջիկան լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը