Բաղադրիչներ
- Ձկան փափկամիս – 500 գ
- Սոխ – 1 հատ
- Սխտոր – 1 ատամիկ
- Դարչին – 1 պտղունց
- Աղացած մեխակ – 1 պտղունց
- Սպիտակ հաց – 4 կտոր
- Աղացած քիմիոն – 1 պտղունց
- Կարմիր չիլի պղպեղ – 1 հատ
- Ձու – 1 հատ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
- Համեմ – 1 փունջ
Պատրաստման եղանակը
- Մանրացրած սխտորը և սոխը տապակել: Ավելացնել դարչին, մեխակ և քիմիոն, խառնել, տեղափոխել թասի մեջ:
- Բլենդերի օգնությամբ մանրացնել հացը, 1/3 մասն ավելացնել սոխային զանգվածին, իսկ մնացածը պահել թավալելու համար: Բլենդերի օգնությամբ ձուկը վերածել խյուսի:
- Մաքրել և մանր կտրատել պղպեղը և համեմել: Ձկնային խյուսն ավելացնել սոխային զանգվածին, ավելացնել պղպեղ, համեմի կեսը, ձու, կիտրոնի հյութ, աղ, լավ խառնել:
- Մնացած համեմն ավելացնել թավալելու համար պահած հացին: Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել և թավալել: Կոտլետները տապակել բարձր կրակի վրա՝ ամեն կողմից 4-ական րոպե: Հետո կրակն իջեցնել և տապակել մոտ 10-15 րոպե՝ ժամանակ առ ժամանակ շրջելով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը