Ավելի նուրբ  միս դուք դեռ չեք փորձել. վրացական բաղադրատմս
Advertisement 1000 x 90

Ավելի նուրբ  միս դուք դեռ չեք փորձել. վրացական բաղադրատմս

Բաղադրիչներ

  1. Միս (խոզ, տավար) – 1 կգ
  2. Մեղր – 2 ճ/գ
  3. Կիտրոն – 0.5 հատ
  4. Թթվասեր – 1 ճ/գ
  5. Համեմունքներ և կանաչի. խմելի-սունելի, սամիթ, մաղադանոս, համեմ, հազրեվարդ, ռեհան՝ ըստ ճաշակի
  6. Աղ՝ ըստ ճաշակի
  7. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Միսը կտրատել միջին չափերի, կանաչին մանր կտրատել (կամ աղալ), կիտրոնը քամել:
  2. Նախապատրաստած բաղադրիչները խառնել, ավելացնել մեղր, համեմունքներ, աղ ցանել: Մոտ 2-3 ժամ դնել սառնարանի մեջ:
  3. Հետո մարինացված մսի վրա թթվասեր լցնել, խառնել և շարել տապակի մեջ:

Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 45-60 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը