Քնի պակասը մարդուն ստիպում է ավելի շատ ուտել և կարող է հանգեցնել ավելորդ քաշի: Այս մասին հայտնել են King’s College London-ի մասնագետները:
Գիտնականների խոսքով՝ քնի պակասով տառապող մարդիկ օրական 385 կալորիա ավելի են ուտում, քան նորմալ քնող մարդիկ, քանի որ քնի պակասը խախտում է ցիրկադային ռիթմի աշխատանքը, որն անդրադառնում է գրելին և լեպտին հորմոնների արտադրման վրա: Առաջինը պատասխանատու է քաղցի, երկրորդը՝ կուշտ լինելու զգացումի համար:
Հետազոտության հեղինակ դ-ր Գերդա Պոտը նշել է, որ ավելորդ քաշի և ճարպակալման հիմնական պատճառը օգտագործվող և ծախսվող կալորիաների քանակի անհավասարակշռությունն է:
Գիտնականների խոսքով՝ նոր հետազոտություններ են անհրաժեշտ՝ վերջնականապես պարզելու համար, թե քնի պակասն ինչ դերակատարում ունի ճարպակալման զարգացման համար, և հասկանալու՝ նորմալ քունը կարո՞ղ է կանխել ավելորդ կիլոգրամներ հավաքելը: