Չինական Yulong Eco-Materials Ltd-ն որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր շինարարական նյութերի պատրաստմամբ 75 000 000 դոլարով ձեռք է բերել Միքելանջելոյի «Խաչում» գործը և դրանից հետո վերջինիս բաժնետոմսերի գինը գրանցել են 47 % աճ: Վերջերս ընկերությունն անվանափոխվել է Millennium Fine Art Limited-ի և պատրաստվում է թողարկել կտավի 7 500 000 դոլար արժողությամբ բաժնետոմսեր, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 10 դոլար:
«Մեզ դուր է գալիս արվեստի գործերի գնման, կուտակման և գովազդի այս նոր բիզնես մոդելը: Նավթային, ֆոնդային և մյուս ապրանքային ընկերություններն անկումներ և վերելքներ են ապրում, արվեստը միշտ, միշտ իր գինն ունի», -ասել է ընկերության տնօրեն Դենիել Մակկինին:
Բացի այդ նա նշել է, որ սա շատ լավ հնարավորություն է հասարակության համար, քանի որ բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան դառնալու չափազանց թանկ և արժեքավոր արվեստի այդ նմուշների համասեփականատար, չէ որ նախկինում նման շքեղություն իրենց միայն մեծահարուստները և արքայական ընտանիքները կարող էին թույլ տալ:
Ընկերությունը ցանկանում է, որ արվեստի գործերը լայն տարածում ձեռք բերեն:
Միքելանջելոյի ոչ մի գործ մինչ օրս ոչ մի աճուրդում այդքան թանկ չի վաճառվել: Վարպետի ամենաթանկ աշխատանքը «Հարություն առած Քրիստոսն է», որը 2000 թ. բրիտանական Christie’s աճուրդում վաճառվեց 12 300 000 դոլարով: