Բաղադրիչներ
- Պանիր – 200 գ
- Սամիթ – 100 գ
- Ձու – 2 հատ
- Թթվասեր – 200 գ
- Ալյուր – 2 թ/գ
- Բուսական յուղ – 2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Բոլոր բաղադրիչները խառնել:
- Տապակը պատել բուսայուղով և ավելացնել ստացված պանրային զանգվածը:
- Միջին կրակի վրա տապակել երու կողմից՝ մինչև ոսկեգույն կեղև առաջանա:
- Առաջին կողմը տապակել կափարիչը փակ վիճակում, այնուհետև զգուշությամբ շրջել և երկրորդ կողմը տապակել՝ առանց կափարիչի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը