KIA e-NIRO-ն ճանաչվել է տարվա ավտոմեքենա DRIVINGELECTRIC AWARD մրցույթում. autoplus.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

KIA e-NIRO-ն ճանաչվել է տարվա ավտոմեքենա DRIVINGELECTRIC AWARD մրցույթում. autoplus.am

Մինչ ցուցասրահներում հայտնվելը լիովին նոր Kia e-Niro մոդելը արժանացել է DrivingElectric բրիտանական մրցանակաբաշխության երկու մրցանակի: Այն նախ ճանաչվել է Տարվա լավագույն էլեկտրական ավտոմեքենա, ինչպես նաև հաղթել է Տարվա լավագույն կոմպակտ էլեկտրական մեքենա անվանակարգում:  Հաղթողների անունները որոշել է DrivingElectric մրցանակաբաշխության ժյորին՝ հիմնվելով մի քանի գործոնի վրա, այդ թվում գին-որակ համամասնության, արտադրողականության և պրակտիկության ցուցանիշների վրա: Վեց տարբեր անվանակարգերի հաղթողներից մեկը այնուհետ նաև արժանացավ Տարվա ավտոմեքենա կոչմանը:

e-Niro-ն բացառիկ դիրք է զբաղեցնում գլոբալ շուկայում՝ որպես ամբողջովին էլեկտրական քրոսովեր՝ առանձնանալով հիբրիդային և լիցքավորվող հիբրիդային տարբերակներից, որոնք 2016 թ-ից սկսած վաճառվել են ավելի քան 200 000 օրինակով: Kia-ն արդեն իսկ միայն Հարավային Կորեայում ստացել է e-Niro-ի 5000 հատ պատվեր: Ավտոմեքենայի 64 կՎտժ տարողունակությամբ լիթիում-իոնային պոլիմերային մարտկոցը ապահովում է մինչև 301 կմ ընթացքի պաշար մեկ լիցքավորումով: DrivingElectric.com հանդեսի խմբագիր Վիքի Պերոթը նշում է. Kia e-Niro-ն իսկապես հիանալի էլեկտրամոբիլ է, երբ խոսքը գնում է ընթացքի պաշարի մասին, սակայն այն նաև բացառիկ ընտանեկան ավտոմեքենա է, որն ապահովում է բարձրակարգ հարմարավետություն և պրակտիկություն: Հաշվի առնելով այս հանգամանքներն ու նաև մեքենայի հայտարարված արժեքը՝ այն իրոք պետք է համարվի առավել գրավիչ էլեկտրամոբիլներից մեկը:

Ամբողջությամբ՝ autoplus.am