Ընդօրինակելու վատ օրինակ. Հոլիվուդյան աստղերի ամենախելահեղ սննդակարգերը
Advertisement 1000 x 90

Ընդօրինակելու վատ օրինակ. Հոլիվուդյան աստղերի ամենախելահեղ սննդակարգերը

Աստղերը հանուն ֆիլմում դերերի հաճախ ստիպված են նիհարել, նրանցից շատերը դրա համար միջոցներ են օգտագործում, որոնք առողջության համար ամենևին անվտանգ չեն:

Ներկայացնում ենք ամենախելահեղ սննդակարգերը, որոնց հետևել են արևմտյան աստղերը, և որոնցից հարկ է հեռու մնալ, եթե ցանկանում եք ձեր առողջությունը պահպանել:

Մեթյու Մաքկոնահի

Մեթյու Մաքկոնահին ստիպված էր չափից ավելի նիհարել հանուն «Գնորդների դալասյան ակումբ» ֆիլմում ՁԻԱՀ-ով հիվանդի դերակատարման: Ընդամենը 2 շաբաթում նա նիհարեց 20 կգ-ով: Ինչպե՞ս: Ամենաանառողջ կերպով՝ նա պարզապես քաղցած էր մնում: Իրեն թույլ էր տալիս ուտել միան ձկան ու բանջարեղենի փոքր չափաբաժիններ և մեծ քանակությամբ թեյ էր խմում: Հայտնի չէ, թե նրա առողջության վրա դա ինչպես է ազդել:

Էնն Հեթեուեյ

Էնն Հեթեուեյը արտակարգ նիհարեց հանուն «Թշվառները» ֆիլմում Ֆանտինայի դերի: Նա օրական գործածում էր ընդամենը 500 կալորիա, ինչի շնորհիվ ընդամենը 15 օրում 10 կգ-ով նիհարեց: Նրա սննդակարգի հիմքում ընդամենը 2 խնձոր էր և փոքր քանակությամբ սպիտակուցներ: Էննի բախտը բերել է, եթե այդ ընթացքում առողջական լուրջ խնդիրներ ձեռք չի բերել:

Էշթոն Քաթչեր

Էշթոն Քաթչերը մտել էր Սթիվ Ջոբսի դերի մեջ, ուստի հետևում էր նույնիսկ նրա սնվելու ֆուտորիանական սկզբունքին. ուտում էր միայն մրգեր, ընկույզ և սերմեր: Սակայն այս ամենն առանց հետք թողնելու չանցավ. դերասանի մոտ ենթաստամոքսային գեղձի խնդիրներ են առաջացել, ու նա նույնիսկ ստիպված էր հիվանդանոցում բուժվել:

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն արդեն բազմիցս խիստ սննդակարգի է հետևել: Բայց նրա ամենասիրելի սննդակարգը հատապտղայինն է. նախաճաշին և ճաշին նա միայն ելակ է ուտում, իսկ ձեռքի հետ ելակի սմուզի է խմում: Նման սննդակարգը բարձր թթվայնության պատճառով վնասակար է ատամների և ստամոքսի համար, իսկ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ սպիտակուցներ և ճարպեր:

Բեյոնսե

Բեյոնսեն մեկ ամսում  նիհարել է հանուն «Երազանքի աղջիկը» ֆիլմում դերի: Նրան կտրականապես արգելվում էր ուտել, իսկ խմել կարող էր որքան ցանկանար: Երգչուհին և դերասանուհին ամեն օր խմում էր 1,5 լիտր հատուկ լիմոնադ, որի բաղադրության մեջ էին մտնում թխկու օշարակ, մեղր, կայենյան պղպեղ, կիտրոնի հյութ:

Այսպիսի «սնունդը» առողջության համար շատ վտանգավոր է, քանի որ օրգանիզմը չի ստանում սպիտակուցներ, ճարպեր և բջջանյութ: Դրանից բացի, լավ մարսողության համար հարկավոր է ծամել, ինչը «հեղուկ» սննդակարգերի դեպքում մարդիկ չեն անում:

Վիկտորյա Բեքհեմ

Վիկտորյա Բեքհեմը դստեր ծնվելուց հետո մտահղացավ «հինգ կույտի» սննդակարգը. Վիկտորյան օրվա ընթացքում ուտում է տարբեր մթերքների հինգ կույտ: Նա սննդակարգից բացառել էր նաև շաքարն ու աղը, սակայն երբեմն ծխահարված սաղմոն է համտեսում, ծովախեցգետին, չիլի կամ ընկույզ:

Սա, իհարկե, աշխարհում ամենավատ սննդակարգը չէ, սակայն եթե հանկարծ որոշեք դրան հետևել, հիշեք՝ եթե ձեր օրգանիզմը չստանա բավարար քանակությամբ կալորիաներ, նյութափոխանակությունը կդանդաղի, իսկ օրգանզմը կսկսի պաշարել յուրաքանչյուր ավելորդ կալորիան:

med.news.am