Վրացական շատ համեղ «Փխալի»
Advertisement 1000 x 90

Վրացական շատ համեղ «Փխալի»

Բաղադրամասեր

Սմբուկ – 5 հատ

Այս ուտեստը յուրահատուկ է նրանով, որ բաղադրիչնեչի մեջ ներառվում է սմբուկ և այլ համ է հաղորդում այս հիանալի ուտեստին

5 հատ սմբուկին ՝ 100 գ ընկույզի միջուկ,

3 պճեղ սխտոր,

0,5 թ.գդ. համեմի սերմ,

աղացած կարմիր կծու պղպեղ ՝ ըստ ճաշակի

1 փունջ թարմ համեմ,

1 ճ.գդ. ձիթապտղի յուղ,

խմելր սունելի ՝ ըստ ճաշակի,

աղ և պղպեղ ՝ ըստ ճաշակի:

Վերջում զարդարելու համար նռան հատիկներ:

Պատրաստման եղանակը

Սմբուկները լվանալ, չորացնել, պոչերը հեռացնել, ծակծկել և ձիթայուղ քսել վրան:

Ջեռոցի մեջ եփել, հանել:

Կիսել, գդալով հանել միջուկը և մանրացնել:

Կանաչին, ընկույզը, սխտորը մսաղացով կամ հավանգով մանրացնել, որ դառնա համասեռ զանգված:

Ընկույզը լցնել սմբուկի վրա, ավելացնել աղը և համեմունքները, խառնել:

Խառնել, դնել ամանի մեջ, զարդարել կանաչիով ու նռան հատիկներով:

xohanoc.am