Գծանկարը՝ Կառլեն Նուրիջանյանի
Ինչպես գիտենք, այն սկզբնապես դրվել է «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում և ըստ քանդակագործի հարազատների, մասնավորապես Ռուբեն Ստեփանյանի հայտնած տեղեկությունների՝ «Էս բոլորը (Վարպետի մեզ հայտնի առասպելական կերպարները), պետք է տեղադրվեր Ծիծեռնակաբերդի բարձունքում», – ստեղծվեր առասպելների այգի:
Ինչպես երևում է գծապատկերում, այն պետք է և ունենար Բաբելոնն ու Ասորեստանը խորհրդանշող առյուծակերպ դրոց- հենարաններ:
Եվ ինչպես մի զրույցի ժամանակ հայտնեց քանդակագործի քրոջ որդին ՝ Ռ . Ստեփանյանը. «Հայկը պետք է դրվեր Ծիծեռնակաբերդի մուտքի մոտ: Ոտքերի տակ առյուծի գլուխներ պիտի լիներ, մարդիկ դրա տակով պիտի մտնեին առասպելների այգին: Առյուծների գլուխների գիպսե տարբերակները պատրաստ էին»:
Այս նախագիծը ցավոք կյանքի չկոչվեց և ինչպես հայտնի է արձանները գտան տարբեր հանգրվաններ, որոնցից երկուսը՝ Հայկ Նահապետն ու Տորք Անգեղը տեղադրվեցին Նորքի զանգվածում: