Բաղադրիչներ
- Եփած հավի կրծքամիս – 200 գ
- Բրոկոլի – 400 գ
- Գազար – 1 հատ
- Ձվի դեղնուց – 1 հատ
- Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
- Կիտրոնի հյութ – 1 թ/գ
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բրոկոլին և զագարը կտրատել, 10 րոպե շոգեխաշել:
- Միսը բարակ շերտատել և խառնել շոգեխաշած բանջարեղենի հետ, կիտրոնի հյութ ցողել և ավելացնել ձիթապտղի յուղը:
- Ուտեստը զարդարել ձվի քերած դեղնուցով:
- Ձվի դեղնուցի փոխարեն՝ կարող եք քունջութ օգտագործել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը