Բաղադրիչներ
- Օղի – 4 ունցիա
- Սրճային լիկյոր – 2 ունցիա
- Շոկոլադե օշարակ – 4 ճ/գ
- Վանիլի էքստրակտ – 1 թ/գ
- Մաթ – 3 թ/գ
- Կոճապղպեղ – 1/8 թ/գ
- Սերուցք կամ կաթ – 1/2 բաժակ
- Հարած սերուցք՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
- Կոկտեյլի շեյքերի մեջ խառնել օղին, սրճային լիկյորը, շոկոլադե օշարակը, վանիլի էքստրակտը, մաթը և կոճապղպեղը: Խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
- Ավելացնել սառույց և նորից խառնել:
- Լցնել 4 բաժակների մեջ:
- Զարդարել հարած սերուցքով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը