Բաղադրիչներ
- Կաթ – 1 բաժակ
- Վանիլի էքստրակտ – 1/4 թ/գ
- Սպիտակ շոկոլադ – 30 գ
- Սերուցքային պանիր (սենյակային ջերմաստիճանի) – 30 գ
- Թխվածքաբլիթի փշրանքներ և հարած սերուցք՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
- Միջին կաթսայի մեջ լցնել կաթը և տաքացնել միջին կրակի վրա, բայց չեռացնել:
- Կրակն իջեցնել նվազագույնի, այնուհետև կաթի մեջ լցնել վանիլի էքստրակտը և սերուքցային պանիրը, հարել՝ մինչև լրիվ հալչի:
- Ավելացնել սպիտակ շոկոլադը և նույնպես հալեցնել:
- Մատուցել անմիջապես՝ զարդարելով թխվածքաբլիթի փշրանքներով և հարած սերուցքով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը