Նարնջով և սալորաչրով պատրաստված հավ՝ ամանորյա սեղանի համար
Advertisement 1000 x 90

Նարնջով և սալորաչրով պատրաստված հավ՝ ամանորյա սեղանի համար

Բաղադրիչներ

  1. Հավ – 1.5-2 կիլոգրամանոց
  2. Նարինջ – 1 հատ
  3. Սալորաչիր – 80 գ
  4. Համեմունք հավի համար – 1 ճ/գ
  5. Սխտոր – 2 ատամիկ
  6. Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Աղը, պղպեղը և համեմունքը խառնել թասի մեջ: Հավը նախապատրաստել, լվանալ և չորացնել: Պատել աղի և համեմունքի խառնուրդով: Թողնել մոտ կես ժամ:
  2. Սալորաչիրը թրջել տաք ջրում և թողնել կես ժամ: Հետո չորացնել և կիսել:
  3. Նարինջը կիսել 2 մասի: Մի մասը կտրատել խորանարդաձև, իսկ մյուսը թողնել մի կողմում:
  4. Սխտորը կտրատել:
  5. Նույն թասի մեջ ձեռքով խառնել նարինջը, սալորաչիրը և սխտորը:
  6. Հավը խճողել ստացված խառնուրդով:
  7. Դնել տապակին՝ կրծքամսի հատվածը դեպի վերև: Թողնել 170 աստիճան ջեռոցում մոտ 2 ժամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը