Դոնաթելա Վերսաչեն Ամանորի նախօրեին նոր ֆոտոշարքի միջոցով պատմել է գարուն-ամառ հավաքածուի նորույթների մասին։ Ֆոտոշարքում լուսանկարվել են 32-ամյա Իրինա Շեյքը, 22-ամյա Բելա Հադիդը, 45-ամյա Շարլոմ Հարլոուն եւ այլ գեղեցեկուհիներ։
Մոդելների ընտրության հարցում Դոնաթելա Վերսաչեն տարիքային սահմանափակումներ չի դնում՝ ցույց տալով, որ իր ստեղծած հագուստը կարող են կրել բոլոր կանայք, առանց բացառության։ Գարուն-ամառ հավաքածուի գովազդային հոլովակը բավական վառ է, հիշվող։
1990-ականների պոդիումի աստղ Հարլոուն բազմագույն կոմբիզնեզոն է կրում։
Իրինա Շեյքը, ով վաղուց ընկերական հարաբերություններ ունի Դոնաթելայի հետ, սեւ կերպասյա զգեստ է կրում։
Հադիդիը մարմինն ընդգծող զգեստով է, որը զարդարված է ծաղկային պրինտով։