Մանուկ Ալեքսանյանը երեկ ներկայացրել է իր նոր հավաքածուն, որը տեսնելու համար մի շարք հայտնի մարդիկ էին եկել։ Ցուցադրության բացումն արեց երգչուհի Նադեժդա Սարգսյանը, փակումը՝ մոդել Աննա Գրիգորյանը։ Միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվել էր դերասանուհի Տաթև Սարգսյանը։ BlogNews-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։
«Հավաքածուն ստեղծել ենք ես և նոր դիզայներ Թամարան։ Որոշեցինք հենց այդպես էլ անվանել՝ «Թամար»։ Նա ինձ բազում մտքեր է տվել։ Շատ սեքսուալ հավաքածու է ստացվել։ Այսօր կներկայացնենք 20 զգեստ։ Շատ գունային է, կտորներից դոմինանտ է վիլյուրը»,- ասաց Մանուկը և հավելեց, որ Թամարայի հետ մոտ 3 ամիս աշխատել են այս հավաքածուի համար։ «Մի քանի զգեստ Թամարան է արել, մի քանիսը՝ ես։ Ավելի շատ՝ դիզայնն ինքն է արել, ոճաբանը ես եմ եղել»,- ավելացրեց նա։
Ամբողջությամբ՝ blognews.am
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի