Ճարպակալումն ու իմպոտենցիան փոխկապակցված են․ մուտացիաները, որոնք բարձրացնում են դիաբետի զարգացման հավանականությունը, մեծացնում են նաև իմպոտենցիայի նկատմամբ հակվածությունը։ Այս մասին ասված է American Journal of Human Geneticsամսագրում հրապարակված գիտական հոդվածում։
Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են բրիտանական գենոմային կենսաբանկի (UKBB), ինչպես նաև Էստոնիայի առողջապահական ծառայության և Տարտուի համալսարանի կողմից հավաքված տվյալները։ Խոսքը ավելի քան 223 հազար տղամարդկանց մասին է, որոնցից շուրջ 6 հազարը իմպոտենցիայով է տառապել և ընդունել է համապատասխան դեղամիջոցներ։
Պարզվել է, որ էրեկտիլային դիսֆունկցիան կապված է եղել SIM1 գենի հետ։ Նա նաև նպաստել է ճարպակալման և մետաբոլիկ համախտանիշի զարգացմանը։ Գիտնականների կողմից հայտնաբերված մուտացիաները իմպոտենցիայի հավանականությունը մեծացրել են մոտ 20-30 տոկոսով։
Բացի այդ, գեներում դիաբետի հետ կապված այլ մուտացիաների առկայությունը էրեկտիլային դիսֆունկցիայի հավանականությունը մեծացրել են 11-13 տոկոսով։