Վրացական շատ համեղ «Չաշաշուլի»՝ հորթի մսով
Advertisement 1000 x 90

Վրացական շատ համեղ «Չաշաշուլի»՝ հորթի մսով

Բաղադրիչներ

  1. Կարագ – 100 գ
  2. Բուսայուղ – 50 գ
  3. Սոխ – 250 գ
  4. Սխտոր – 10 գ
  5. Հորթի միս – 500 գ
  6. Բուլղարական պղպեղ – 50 գ
  7. Սպիտակ չոր գինի – 50 մլ
  8. Տոմատի մածուկ – 50 գ
  9. Լոլիկ – 500 գ
  10. Համեմ – 50 գ
  11. Աղ – 1 պտղունց
  12. Կծու կարմիր աղացած պղպեղ – 2 պտղունց

Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ լցնել բուսայուղը և շոգեխաշել սոխը, բուլղարական պղպեղը (մանր կտրատված) և սխտորի կեսը: Ավելացնել կարագը և ցածր կրակի վրա շոգեխաշել 10 րոպե:
  2. Ավելացնել խորանարդաձև կտրատված միսը և շոգեխաշել 30 րոպե, քանի դեռ չի առաջացել հորթի մսի հյութը:
  3. Ավելացնել տոմատի մածուկը և շոգեխաշել ևս 15 րոպե:
  4. Անընդհատ խառնելով՝ ավելացնել գինին և շոգեխաշել ևս 15 րոպե:
  5. Կեղևազրկել լոլիկները և մանր կտրատել, հետո ավելացնել և շոգեխաշել ևս 5 րոպե:
  6. Ավելացնել համեմունքները և կծու աղացած կարմիր պղպեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը