
Բաղադրիչներ
- Պնդուկ – 340 գ
- Շաքարավազ – 1.25 բաժակ
- Աղ – 1/2 թ/գ
- Ձվի սպիտակուց – 4 հատ
- Վանիլին – 1 տուփ
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել մինչև 160 աստիճան: Թխման համար նախատեսված երկու տապակ պատել պերգամենտով:
- Բլենդերի մեջ մանրացնել պնդուկը և շաքարավազը՝ մինչև ալյուր դառնալը: Ստացված ալյուրը լցնել մեծ թասի մեջ:
- Մեկ այլ թասի մեջ լավ հարել ձվի սպիտակուցները: Զգուշությամբ ավելացնել պնդուկային զանգվածի մեջ: Ավելացնել վանիլին:
- Ձևավորել թխվածքաբլիթներ և շարել տապակի մեջ՝ իրարից 5 սմ հեռավորության վրա:
- Թխել 25-30 րոպե՝ մինչև ոսկեգույն դառնալը: Սառեցնել 5 րոպե և տեղափոխել ցանցի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը