Սովորում ենք պատրաստել ամենահամեղ խոզի միսը՝ սխտորով և հազրեվարդով
Advertisement 1000 x 90

Սովորում ենք պատրաստել ամենահամեղ խոզի միսը՝ սխտորով և հազրեվարդով

Բաղադրիչներ

  1. Խոզի մսակտոր – 1200 գ
  2. Սխտոր – 10 ատամիկ

Մարինադի համար

  1. Աղ – 1 ճ/գ
  2. Պղպեղ – 1/2 ճ/գ
  3. Չոր հազրեվարդ – 1/2 ճ/գ
  4. Կես կիտրոնի հյութ
  5. Դիժոնյան մանանեխ – 2 ճ/գ
  6. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Մարինադը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները:
  2. Մսակտորի վրա ճեղքեր բացել, սխտորները տեղավորել մեջը և այն 4 ժամ պահել մարինադի մեջ:
  3. Այնուհետև հանել միսը և տեղավորել տապակի մեջ:
  4. Միսը ծածկել նրբաթիթեղով և 1 ժամ եփել 190 աստիճան տաքացրած ջեռոցում, ինչից հետո հանել նրբաթիթեղը և թողնել ջեռոցում ևս 40 րոպե:
  5. Պատրաստի միսը հանել ջեռոցից և թողնել 10 րոպե, հետո կտորների բաժանել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը