Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները ոճի յուրօրինակ զգացում ունեն:
Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պաշտում են ոճային էքսպերիմենտները: Նրանք մանրամասն կշռադատում են ամեն բան, երբեք չմտածված գնումներ չեն անում:
Կին Կշեռքների համար կարևոր է որակը, ոչ թե քանակը:
Խոյ: Կին Խոյերը ոճի հրաշալի զգացում ունեն, բայց նաև հակված են իմպուլսիվ գնումների: Գեղեցիկ իր տեսնելու դեպքում նրանք գնում են այն, հետո չեն հասկանում՝ արդյո՞ք հարկավոր է կրել այն, թե՞ ոչ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կրում են հագուստի մի մասը, որը շատ են սիրում: Նրանք կարողանում են ճիշտ համադրել հագուստը:
Կույս: Որպես կանոն՝ որակյալ հագուստ են գնում՝ իրեր, որոնք միշտ ոճային կլինեն:
Նրանք նախընտրում են կրել պարզ հագուստ, որը սազում է իրենց, ոչ թե նորաձև հագուստ, որն այնքան էլ չի համապատասխանում իրենց:
Այծեղջյուր: Զուսպ, հղկված ոճ ունեն: Երբեք չափը չեն անցնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների զգեստապահարանում միշտ կգտնվի հարմար իր ցանկացած իրավիճակի համար:
Կին Այծեղջյուրները կարող են շատ նորաձև լինել, բայց երբեք չափը չեն անցնում: Այծեղջյուրներին բավարար է լավ զգալ հագուստով:
Առյուծ: Պաշտում են գնումներ անել, դեմ չեն շատ գումար ծախսել՝ լավ տեսք ունենալու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են բարձրակարգ հագուստ: Երբեմն հագուստ ընտրելիս չափազանց համարձակ են, կրում են հագուստ՝ ուշադրություն գրավելու համար:
Երբեմն Առյուծները վառ հագուստ ու դիմահարդարում են նախընտրում, բայց կարողանում են գռեհիկ տեսք չունենալ:
Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը