9 միջոց, առանց պարապմունքների և վարժությունների, հարթ ստամոքս և փոր ունենալու համար
Advertisement 1000 x 90

9 միջոց, առանց պարապմունքների և վարժությունների, հարթ ստամոքս և փոր ունենալու համար

Եթե դուք այնքան եք հոգնում, որ այդպես էլ չեք հասնում մինչ մարզասրահ և կարծում եք, որ դիետաները վտանգավոր են, ապա առաջարկում ենք ծանոթանալ 9 միջոցի հետ, որոնք կօգնեն ձեզ ունենալ հարթ և ձիգ փոր՝ առանց դիետաների և մարզումների:

Ձգվեք

Եթե դուք հետևեք, որ ձեր մեջքն ու ուսերը միշտ ձիգ և ուղիղ լինեն, ապա մի քանի շաբաթից կնկատեք, որ ձեր ստամոքսը ևս ձգվել է, իսկ փորը դարձել է ավելի հարթ: Ամենակարևորը՝ պետք է ուղիղ նստել համակարգչի առջև: Սկզբում գուցե դժվար լինի, բայց հետագայում այն սովորական կդառնա ձեզ համար:

Ջուր խմեք

Սա շատ հեշտ միջոց է: Ջուրը մաքրում է մեր օրգանիզմը, այնպես որ՝ պետք է հիշել, որ մեկ ժամվա ընթացքում պետք է խմեք 1 բաժակ ջուր:

Հաճախ գնացեք պետքարան

Եթե խոսում ենք հարթ փորի մասին, ապա այս պահը շրջանցել չի կարելի: Այնպես որ՝ պետք է շատ հաճախ այցելել պետքարան: Բժիշկները պնդում են, որ շատ ճիշտ է օրգանիզմը հարմարեցնել հստակ գրաֆիկի, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ սա քչերին է հաջողվում: Որպեսզի օրգանիզմից դուրս գան վտանգավոր նյութերը՝ պետք է գնալ պետքարան օրը միջինում 7 անգամ:

Ծամեք

Որքան շատ եք դուք ծամում, այնքան սնունդը փոքր տեղ է զբաղեցնում ձեր ստամոքսում: Բացի այդ՝ սնունդը երկար ծամելիս՝ դառնում է ավելի դյուրամարս և շուտ է հագեցնում քաղցի զգացողությունը:

Օգտագործեք պրոբիոտիկներ

Հաճախ ստամոքսն ավելի մեծ է երևում, քան կա: Դրա պատճառը կարող է լինել ուտելիքը չմարսելն, ու հնարավոր է՝ փքվածության զգացում ունենաք: 50 գրամ պրոբիոտիկ օգտագործելը կազատի ձեզ այս խնդրից:

Քայլեք

Ամեն օր պետք է քայլելուն տրամադրել ոչ պակաս, քան 30 րապե: Ստացվում է ավելի՞, հիանալի է: Քայլքը կարող է լինել նաև դանդաղ, արագ քայլելը նախապայման չէ: Հիշեք, որ քայլելիս պետք է ուղիղ պահել մեջքը և որքան հնարավոր է՝ ձգել փորը: Այս միջոցով արդյունքի կհասնեք շատ արագ և պարբերաբար:

Մոռացեք մաստակի մասին

Երբ դուք ինքամոռաց մաստակ եք ծամում՝ ձեր ստամոքսը լցվում է օդով, որն էլ փքում է ձեր որովայնը: Եթե ուզում եք թարմություն, մաստակի փոխարեն՝ կերեք անանուխով կոնֆետ:

Հետևեք հարմոններին

Կանանց մոտ հորմոններն առաջացնում են խնդիրներ, որոնք էլ որովայնի շրջանում առաջացնում են ճարպ: Դրանից խուսափելու համար պետք է օգտագործել շատ կալցիում և B խմբի վիտամիններ: Այս դեպքում իդեալական կլինի, եթե դիմեք բժշկի:

Պառկեք

Հիանալի խորհուրդ է, ճի՞շտ է: խրախուսվում է օրվա ընթացքում 20 րոպե պառկել մեջքի վրա և ոտքերը բարձրացնել վերև: Այդ ընթացքում կարելի է կատարել ոտքերի ձգումներ, «օդում» հեծանիվ քշել և այլն: Ամեն օր 20 րոպե տրամադրելով՝ դուք կարող եք հասնել ցանկալի արդյունքի:

Սիրարփի Աղաբաբյան