
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ, Արցախյան հերոսամարտին զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկների, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների, սիրիահայ և Խարբերդի մասնագիտացված մանկատան ավելի քան 800 երեխա դեկտեմբերի 22-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը դիտելու համար:
Միջոցառմանը տիկին Հակոբյանը կրել է Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած զգեստը: