Դերասան Գոռ Հակոբյանն ընտանիքի հետ ամանորյա ֆոտոշարք է իրականացրել, որը տրամադրել է Tert.am Life–ին։ Դերասանի կինը` Հրանուշը, մեզ հետ զրույցում պատմեց, որ տոնական ֆոտոշարքի համար Գոռին հազիվ են «բռնացրել». դերասանը շատ զբաղված է, թեև ընտանիքի համար միշտ կարողանում է ժամանակ գտնել։
Այս տարի դերասանի ընտանիքը բնակարանամուտ է տոնել։ Հրանուշը նշեց, որ առանձնատունն այնքան տաքուկ է, որ տրամադրում է տոներին։ «Տոնածառը դեռ չենք զարդարել, բայց տունն արդեն տրամադրում է տոներին։ Կարծես հենց Ամանորի հեքիաթային տանը լինես։ Այսօր արդեն երեխաների հետ կզարդարենք տոնածառը և տանը վերջնականապես Ամանորյա տրամադրություն կունենանք»,– ասել է Հրանուշը։
Ամբողջությամբ՝ life.tert.am