Takprosto.cc կայքը կազմել է այն մթերքների ցանկը, որոնք այրում են ճարպերը:
Կաթնաշոռ, մածուն, յոգուրտ: Յուղ չպարունակող կաթնամթերքը հիանալի միջոց է բոլոր նրանց համար, ովքեր դիետա են պահում: Դրանք մեծ քանակով սպիտակուցներ են պարունակում, իսկ սպիտակուց պարունակող մթերքները պետք է կազմեն նիհարել ցանկացող անձի սննդակարգի մեծ մասը:

Իմբիր: Եթերային յուղերը, որ պարունակում է իմբիրը, լավացնում են նյութափոխանակությունը: Դա օրգանիզմին օգնում է ավելի շատ էներգիա ծախսել, այրել ճարպերը: Բացի դրանից` իմբիրը դրական ազդեցություն է ունենում մաշկի վրա:

Կաղամբ: Օգտակար են թե սովորական կաղմաբը, թե ծաղկակաղամբը, թե բրոկոլին: Այն բազմաթիվ մանրաթելեր է պարունակում, ինչն օգնում է օրգանիզմից դուրս հանել բոլոր ավելորդ նյութերը:

Վարունգ: Վարունգը շատ քիչ կալորիաներ է պարունակում և շատ ջուր: Դրանք խոնավեցնում են օրգանիզմը և օգտակար են նրանց համար, ովքեր ակտիվ պարապմունքների են հաճախում:

Դարչին: Դարչինն իջեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը: Այն կարող եք ավելացնել թեյի, սուրճի, նույնիսկ կեֆիրի մեջ:

Գրեյպֆրուտ: Գրեյպֆրուտը մեծ քանակով վիտամին C է պարունակում և օգնում է իջեցնել օրգանիզմում ինսուլինի քանակը:

Կանաչ թեյ: Կանաչ թեյը տաքացնում է օրգանիզմը, տոնուսավորում, նպաստում նյութափոխանակության արագացմանը:

Ջուր: Այն օգնում է շատ չուտել և օրգանիզմից հանում է ավելորդ աղը: Որքան շատ ջուր եք խմում, այնքան արագ եք նիհարում:

Ազնվամորի: Մյուս հատապտուղների համեմատ՝ հապալասն ավելի քիչ շաքար է պարունակում, այդ պատճառով դասվում է քիչ կալորիականություն ունեցող մթերքների շարքին:

Մանանեխ: Կծու մթերքը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը: Օգտակար է այն ավելացնել մսի և ձկան վրա, աղցաններին:

Նարինջ: Նարինջ ուտելով շատ հեշտ է հագենալ: Այն հիանալի տարբերակ է առողջ սնվելու համար: Բոլոր ցիտրուսային մրգերը բարենպաստ միջավայր են ստեղծում ճարպերի այրման համար:

Նուշ: Օրգանիզմը յուրացնում է նշի մեջ պարունակվող սպիտակուցը:

Ծովաբողկ: Ծովաբողկը, ինչպես նաև՝ մանանեխն օգնում են բարդ մթերքների յուրացմանը:

Լոբի: Լոբին մեծ քանակով սպիտակուցներ է պարունակում, իսկ սպիտակուցներ պարունակող մթերքն այն է, ինչ պետք է նիհարել ցանկացող անձանց:

Կոկոս: Կոկոսն օգտակար է օրգանիզմի համար, բացի այդ` կարող է արագացնել նյութափոխանակության ընթացքը:

Արքայախնձոր: Այն օգնում է արագ հագենալ, լավացնում է ստամոքսահյութի ակտիվությունը:

Պապայա: Այն կարող է օգտագործվել սնվելուց առաջ և հետո:

Կարմիր գինի: Այն նյութեր է պարունակում, որոնք դանդաղեցնում են ճարպերի կուտակումը:

Խնձոր և տանձ: Մաքրում են աղիները, արագ հագեցնում են, շատ քիչ կալորիաներ են պարունակում:

Վարսակի փաթիլներ: Օգտակար է փորի և աղիների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»







