Բաղադրիչներ
- Սալորաչիր – 150 գ
- Հավի կրծքամիս – 300 գ
- Ձիթապտուղ – 2 հատ
- Ընկույզ – 150 գ
- Կոշտ պանիր – 100 գ
- Ձու – հատ
- Մայոնեզ՝ ըստ ճաշակի
- Երշիկ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
- Աղ արած ջրում խաշել հավի միսը, սառեցնել և կտրատել:
- Առանձին քերիչով անցկացնել ձվի սպիտակուցը և դեղնուցը:
- Սալորաչրի վրա եռացրած ջուր լցնել և թողնել 10 րոպե: Այնուհետև սալորաչիրը բարակ շերտատել:
- Կտրատել ընկույզը:
- Խոշոր քերիչով անցկացնել պանիրը:
- Մատուցվող տարայի մեջ հավաքել աղցանը՝ յուրաքանչյուր շերտից հետո մայոնեզ քսելով. հավի կրծքամիս, ձվի դեղնուց, սալորաչիր, ընկույզ, սպիտակուց:
- Երշիկից քիթ և ականջներ կտրել, ձևավորել աղցանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը