- Հավի կրծքամիս – 300 գ
- Կիվի – 1 հատ
- Կոշտ պանիր – 150 գրամ
- Ձու – 4 հատ
- Պահածոյացված եգիպտացորեն – 100 գ
- Գազար – 1 հատ
- Մայոնեզ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը, գազարը և ձուն խաշել:
- Ձուն, պանիրը և գազարն անցկացնել քերիչով:
- Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել:
- Հավաքել աղցանը. մատուցվող ափսեի կենտրոնն օղակաձև դատարկ թողնել, շուրջը ըստ հերթականության՝ լցնել ձու, հավի կրծքամիս, գազար, քերած պանիր: Շերտերի արանքում մայոնեզ տարածել:
- Զարդարել եգիպտացորենի հատիկներով և կիվիի կտորներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը