
Օգոստոսի 19-ին նշվում է Լուսանկարչության համաշխարհային օրը: Այն հիմնվել է 2009թ. ավստրալացի լուսանկարիչ Քորսքե Արայի նախաձեռնությամբ:
Տոնի ամսաթիվն ընտրվել է ոչ պատահականորեն. 1839թ. հենց այս օրը լայն հասարակությանն է ներկայացվել լուսանկարի տպման դագերոտիպիա մեթոդը:
Լուսանկարչության համաշխարհային օրը մի շարք երկրներում կազմակերպվում են պրոֆեսիոնալ լուսանկարիչների վարպետության դասեր, տարբեր սեմինարներ, ֆլեշմոբեր: