Բաղադրիչներ
- Քունջութով բարակ քրեքերներ – 6 հատ
- Սերուցքային պանիր – 1 տուփ
- Ձու – 2 հատ
- Սխտոր – 2-3 ատամիկ
- Բարակ շերտատված Սալյամի երշիկ – 6 կտոր
- Հատիկավոր սև պղպեղ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
- Խաշած ձվերը բարակ շերտատել:
- Ավելացնել սխտորը և սերուցքային պանիրը, խառնել:
- Սալյամի երշիկից կլոր քթեր կտրել և եռանկյուններ՝ ականջների համար:
- Պանրային զանգվածից գնդիկներ ձևավորել և դնել քրեքերների վրա:
- Երշիկի և պղպեղի միջոցով ձևավորել խոզուկների: Մինչ մատուցելը պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը